Փոխարժեք
  • USD - 390.33 +0.77
  • EUR - 443.14 -1
  • RUB - 4.73 +0.02
  • USD - 390.33 +0.77
Եղանակ
Երևան 9oC

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/14/2025 14:57
test
03/28/2025 14:03
terdgbhtrdetfbh
03/28/2025 12:54
sgvsdfvg
03/28/2025 11:05
wegerg
03/27/2025 17:44
dsagvsdgv
03/24/2025 17:40
կկկկ
02/10/2025 15:36
ererererer
02/10/2025 15:08
tyjyukmuyhg
01/21/2025 15:39
յուքջյուկյուկ
11/27/2024 08:06
հհհ

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2021-10-15 14:05:24

18.3 միլիարդ դրամի ներդրում Հայաստանի ՀՆԱ-ում, 5.3 միլիարդ դրամի վճարումներ պետական բյուջե, 75.5 միլիոն դրամի ներդրում համայնքային զարգացմանը, շուրջ 2000 աշխատատեղ միայն 2020 թվականին։

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» ներկայացրել է 2020 թվականին ընկերության գործունեությունն ամփոփող և գնահատող անկախ Սոցիալ-տնտեսական ազդեցության հետազոտության արդյունքները: «Բեյքեր Թիլլի»-ի կողմից իրականացրած ուսումնասիրությունը ներկայացնում է Կոկա-Կոլա Համակարգի տնտեսական, սոցիալական և բնապահպանական ազդեցությունը Հայաստանում՝ ներառելով ընկերության ներդրումների հիմնական ուղղություններն ու ոլորտները, ինչպես նաև՝ այդ ներդրումների ազդեցությունը:

Ինչպես նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար պրն. Քերոբյանը. «Կոկա-Կոլա» ընկերությունը Հայաստանում է արդեն 25 տարի: Այդ  25 տարիների ընթացքում այն ոչ միայն ծավալել է բիզնես գործունեություն, այլ նաև մեծ դեր է ունեցել Հայաստանի գործարար միջավայրի ձևավորման հարցում՝ ներդնելով առաջնակարգ չափանիշներ առևտրի, դիստրիբյուցիայի, ապրանքի ստանդարտների և ընդհանուր բիզնես մտածելակերպի մեջ:

Մենք կարևորում ենք մասնավոր հատվածի կողմից նմանատիպ լայնածավալ սոցիալ-տնտեսական ազդեցության հետազոտությունների իրականացումը: Դրանք կարող են օգտակար լինել կառավարությանը՝ ավելի թիրախային սոցիալ-տնտեսական հայեցակարգերի մշակման գործում:

Սա ողջունելի նախաձեռնություն է և կարող է հիմք ստեղծել Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալող մյուս խոշոր ընկերությունների համար՝ նմանատիպ հետազոտական վերլուծությունների իրականացման համար»:

Հետազոտության մեջ նշվում է, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» տեղական արտադրանքն ավելացված արժեք է ստեղծում ընկերության լայնածավալ արժեքային շղթայի յուրաքանչյուր կետում: Ընկերության ստեղծած ամեն 1 դրամ ուղղակի համախառն ավելացված արժեքից Հայաստանի տնտեսությունում ստեղծվել է լրացուցիչ 1.6 դրամ անուղղակի և ածանցյալ ՀԱԱ: Արդյունքում, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության ընդհանուր ներդրումը Հայաստանի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) 2020 թվականին 18.3 միլիարդ դրամ է եղել, որը կազմել է այդ ընթացքում երկրում գեներացված ընդհանուր համախառն ներքին արդյունքի 0.3%-ը: Նույն ժամանակահատվածում պետական բյուջե վճարումները կազմել են 5.3 միլիարդ դրամ:

«Հայաստանում մենք արտադրում ենք աշխարհի ամենահայտնի զովացուցիչ ըմպելիքն արդեն 25 տարի՝ սպառողներին տրամադրելով շատ ավելին, քան պարզապես թարմություն: Ամեն անգամ, երբ նրանք ընտրում են մեր ըմպելիքները, մեր արժեքային շղթան եկամուտ է ստեղծում ամբողջ երկրով մեկ և հազարավոր աշխատողների աջակցում: Չնայած երկրի առջև ծառացած մարտահրավերներին և ՔՈՎԻԴ-19 համավարակին, մենք կարողացանք նպաստել տեղական շուկայի զարգացմանը, ներկայացնել նոր արտադրանքներ, կիրառել լավագույն միջազգային փորձը և նորարական տեխնոլոգիաները, ինչպես նաև՝ նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանը՝ մատակարարներից ու գործընկերներից կազմված ծավալուն արժեշղթայի միջոցով: Մենք շատ հպարտ ենք, որ մեր գործունեությամբ և համայնքների բարեկեցությանն ուղղված ծրագրերով շարունակ նպաստում ենք Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը՝ մեկնաբանելով ուսումնասիրության արդյունքները:  

Ըստ հետազոտության, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» մեծ ներդրում ունի նաև աշխատանքի հնարավորությունների ստեղծման տեսանկյունից: 2020թ․ Ընկերությունում ստեղծված յուրաքանչյուր ուղղակի աշխատատեղի շնորհիվ ստեղծվել է լրացուցիչ 4 աշխատատեղ՝ անուղղակի և ածանցյալ: Ըստ «Բեյքեր Թիլլի»-ի տվյալների՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» 2020 թվականին ստեղծել է 1954 լրիվ դրույքով աշխատատեղ, որը կազմում է այդ տարում երկրում ընդհանուր զբաղվածության 0.2%-ը:

«Մեր ընկերությունը, որպես անկախ խորհրդատու, իրականացրել է Սոցիալական, տնտեսական և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» համար։  Մենք իրականացրել ենք համապարփակ վերլուծություն՝ պարզելու ընկերության գործունեության ազդեցությունը Հայաստանում՝ հետևյալ հիմնական ոլորտների տեսանկյունից, մասնավորապես՝  համախառն ավելացված արժեքի, աշխատատեղերի ապահովման, ներդրումների, ֆիսկալ ազդեցության, համայնքների և սոցիալական զարգացման, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության։ Ուսումնասիրության և վերլուծության արդյունքներն ընդգրկված են «Բեյքեր Թիլլի»-ի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» կողմից հրապարակված «Կայուն զարգացման» զեկույցում», - նշել է «Բեյքեր Թիլլի»-ի Կորպորատիվ ֆինանսների և գործարար խորհրդատվության դեպարտամենտի մենեջեր Լուսինե Հովհաննիսյանը։

Հաջողակ բիզնես գործունեության շնորհիվ Հայաստանի տնտեսությունում ունեցած ներդրումից բացի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» հայտնի է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության լայնածավալ գործունեությամբ: Ընկերությունն իր տարեկան եկամտի 2%-ն ուղղում է համայնքային զարգացման ծրագրերին: Ըստ ուսումնասիրության, միայն 2020 թվականին ընկերության բարեգործական նվիրատվությունները կազմել են  75.5 միլիոն դրամ՝ շրջակա միջավայրի պահմանման, երիտասարդների զարգացման ոլորտներում և ՔՈՎԻԴ-19 համավարակի կանխարգելմանն ուղղված նախաձեռնություններում։





 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

04/14/2025 14:57
test
03/28/2025 11:05
wegerg