Փոխարժեք
  • USD - 390.33 +0.77
  • EUR - 443.14 -1
  • RUB - 4.73 +0.02
  • USD - 390.33 +0.77
Եղանակ
Երևան 11oC

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/14/2025 14:57
test
03/28/2025 14:03
terdgbhtrdetfbh
03/28/2025 12:54
sgvsdfvg
03/28/2025 11:05
wegerg
03/27/2025 17:44
dsagvsdgv
03/24/2025 17:40
կկկկ
02/10/2025 15:36
ererererer
02/10/2025 15:08
tyjyukmuyhg
01/21/2025 15:39
յուքջյուկյուկ
11/27/2024 08:06
հհհ

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2022-06-29 12:05:42

Միջազգային ու տարածաշրջանային գործընթացները նոր մարտահրավերներ են նետել բիզնեսներին՝ պարտադրելով այնպիսի ռազմավարությունների ներդրում, որոնք մի կողմից կապահովեին ընկերությունների բիզնես տեսլականները, մյուս կողմից՝ կերաշխավորեին կայուն բիզնես գործառնություններ։ Այսօրինակ հարցերն էին «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի՝ «բիզնես նախաճաշի» ձևաչափով կազմակերպած հանդիպման քննարկման օրակարգում։

 «Բազմակողմ ձևաչափով այս հանդիպումները լավ հնարավորություն են՝ վեր հանելու Հայաստանի բիզնես միջավայրի վրա ազդեցություն ունեցող գործոններն ու պայմանները, ուղենշելու տնտեսության զարգացման ճանապարհային քարտեզը։ Մեր նպատակն է՝ համատեղել ջանքերը տնտեսական ներուժի բացահայտման ու նոր ներդրումների ներգրավման նպատակով»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

 Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Գալաքսի» ընկերությունների խմբի հաղորդակցության տնօրեն Վահան Դիլանյանը, որը նշեց «Գալաքսի» խմբի ռազմավարությունը գործընկերային կապերի հաստատման և տնտեսության զարգացմանը նպաստելու տեսանկյունից։

 «Նմանատիպ միջոցառումները չափազանց կարևոր են պետական ու մասնավոր ոլորտների միջև կառուցողական երկխոսություն ձևավորելու համար, որովհետև միայն մեկտեղված ուժերով է հնարավոր նպաստել բիզնեսի առջև ծառացած խնդիրների լուծմանը»,-նշեց Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան։

 Նա նաև իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներին՝ միևնույն ժամանակ, հատկանշելով «Գալաքսի» ընկերությունների խմբի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործընթացում։

 Իր ելույթում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերլուծաբան  Ֆրանչեսկո Ալֆոնսոն կիսվեց Արևելյան գործընկերության անդամ-երկրների տնտեսության տարբեր ոլորտներում Ուկրաինայում պատերազմի ազդեցության հետևանքների վերաբերյալ վերլուծություններով։

 «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի՝ ռազմավարության և ինովացիայի գծով տեղակալ Էդգար Կարապետյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության վրա արտաքին ցնցումների ազդեցությունը։

 TK & Partners-ի կառավարիչ գործընկեր Վարուժան Ավետիքյանն իր ելույթում անդրադարձավ վերատեղակայման (relocation) մարտահրավերներին՝ մատնանշելով դրանց հաղթահարման հնարավորությունները։

 Investin.AM հարթակի հիմնադիր Հովսեփ Պատվականյանը ներկայացրեց Հայաստանում ներդրումային դաշտի մրցակցային առավելությունները՝ բացահայտելով դրանց խթանները տարբեր ոլորտներում։

 «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի՝ բիզնես գործառնությունների գծով տեղակալ Էլինա Գաբրիելյանը խոսեց Խմբի ներդրումային նախագծերի և վերջին տարիների սոցիալ-տնտեսական ցուցանիշների մասին։

 Միջոցառմանը ներկա էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը, ով ողջունեց մասնակիցներին, կարևորեց նմանատիպ քննարկումների կազմակերպումը և պատասխանեց հարցերին։ «Բիզնես նախաճաշին» մասնակցեցին նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։

 ***

 «Գալաքսի» ընկերությունների խումբը հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից ու հարկատուներից մեկը: Իր գործունեության ավելի քան 20 տարվա ընթացքում «Գալաքսին» ստեղծել ու զարգացրել է 15 բիզնեսներ Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում՝ ապահովելով կառավարումը և ռազմավարական զարգացումը։ Բոլոր ընկերությունների հաջողության գործոններն են եղել ոլորտային նորարարությունը, արդյունավետ թիմային ներգրավվածությունը և շարունակական ուսուցման հիման վրա մշակված պատասխանատու բիզնես մշակույթը:

 Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիան հիմնադրվել է 2015թ. հոկտեմբերին՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ: Այն հանդիսանում է Եվրոպական Բիզնես Կազմակերպությունների Համաշխարհային Ցանցի անդամ, որը ներկայացնում է Եվրոմիությունից դուրս գտնվող 42 շուկա։ Եվրոպական բիզնես ասոցիացիայի գլխավոր նպատակն է աջակցել Հայաստանում բիզնես համայնքին, թեթևացնել վերջինիս ինտեգրումը, նպաստել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցությանը

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

04/14/2025 14:57
test
03/28/2025 11:05
wegerg