ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2022-10-26 14:08:37

«Մեյդ Ին Արմենիա» ՀԿ-ի հրավերով Հայաստան է ժամանել Դուբայի Սիլիկոնային Օազիսի գլխավոր տնօրեն Հանս Հենրիկ Քրիստենսենը՝ Հայաստանի ՏՏ ոլորտում նոր ծրագրերի ու համագործակցության հեռանկարներով։ Դուբայի Սիլիկոնային Օազիսի գլխավոր տնօրենը, որն արդեն երրորդ օրն է, ինչ գտնվում է Հայաստանում, այցի շրջանակներում ուսումնասիրել է Հայաստանի ՏՏ ոլորտը՝ հասկանալու՝ ինչ հեռանկարներ և պոտենցիալ ունի՝ ապագա ներդրումների ու համագործակցության առումով։ Այս ընթացքում հանդիպումներ են կայացել Էկոնոմիկայի և ԲՏԱ փոխնախարարների հետ, ISTC հիմնադրամի, ՏՀՏ գործատուների միության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ։
Դուբայի Սիլիկոնային Օազիսի գործունեության հիմնական թիրախը նորաստեղծ և հեռանկարային IT ընկերությունների հայտնաբերումն ու ֆինանսավորումն է, հայաստանյան ընկերությունները ևս այս թիրախում են։
«Հայաստանում գտնվելու մի քանի օրերին ուսումանասիրել ենք այն հնարավորությունները, թե ինչպես կարող են միմյանց հետ համագործակցել Հայաստանը և Դուբայը։ Արդեն ստորագրել ենք հուշագիր Blockcentro կազմակերպության հետ և վստահ եմ, որ նոր հուշագրերը դեռ առջևում են։ Այս ընթացքում հասցրել եմ հանդիպել մի քանի նախարարների ու մի շարք կազմակերպությունների հետ և Դուբայի կառավարության անունից կարող եմ ասել, որ Հայաստանում հիանալի հնարավորութուններ կան՝ հատկապես բլոկչեյն տեխնոլոգիաների առումով։ Վերջին տարիներին Դուբայը աջակցում է ստարտափների ստեղծմանն ու առաջխաղացմանը։ Այսօր տարածաշրջանում մեր ընկերությունը հանդիսանում է ստարտափների զարգացման ամենամեծ կենտրոնը, որը վենչուրային կապիտալի ֆորմատով ներդրում է կատարում ստարտափների մեջ»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դուբայի Սիլիկոնային Օազիսի գլխավոր տնօրեն Հանս Հենրիկ Քրիստենսենը՝ ընդգծելով, որ Հայաստանում մեծ հեռանկարներ կան ստարտափներին աջակցելու առումով։
Դուբայի Սիլիկոնային Օազիսը Blockcentro կազմակերպության հետ առաջիկայում նպատակ ունի Հայաստանում ստեղծել աշխարհում առաջին՝ պետական կառավարման ներքո գտնվող թոքենիզեյշնը։ Այն գործիք է, որը ենթադրում է ակտիվների թվայնացում, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում ամբողջ աշխարհում գնել կամ վաճառել արդեն իսկ թվայացված ակտիվները։
«Նման նախաձեռնությունը շատ կարևոր է հատկապես IT ոլորտում, որովհետև ստարտափները հաճախ են ունենում ֆինանսավորման կարիք, հետևաբար ստարտափները «թոքենայզ» անելով՝ հնարավորություն է ստեղծվում աշխարհի ցանկացած կետում գնել կամ վաճառել այդ ստարտափները։ Գաղափար կա «թոքենայզ անել» նաև Հայաստանի տնտեսությունը։ Թվայնացնելով այն, հնարավորություններ կընձեռենք պետությանը իր ակտիվները, օրինակ բաց թողնվող պարտատոմսերը վաճառել աշխարհի ցանկացած կետում, ինչից միանշանակ կշահի Հայաստանի տնտեսությունը»,- ասաց Blockcentro կազմակերպության հիմնադիր նախագահ Հայկ Վարդանյանը։
Դուբայի Սիլիկոնային Օազիսի գլխավոր տնօրեն Հանս Հենրիկ Քրիստենսենի այցը և հանդիպումները կարևոր կամուրջ կարող են դառնալ Հայաստանի և Դուբայի միջև նոր համագործակցությունների ճանապարհին։
Հանս Հենրիկ Քրիստենսը ընդգծեց, որ բլոկչեյն տեխնոլոգիաների հնարավորությունները անսահման են և ժամանակակից աշխարհում կապիտալի թոքենիզացումը շատ արդիական է՝ հատկապես անշարժ գույքի և բաժնետոմսերի շուկայում։
Առաջիկայում Հանս Հենրիկ Քրիստենսենը «Մեյդ Ին Արմենիա» ՀԿ-ի հետ կստրագրի նոր հուշագիր, ինչի հետ կապված բանախոսները շատ փակագծեր չցանկացած բացել։
Աշոտ Գրիգորյանը, ով «Մեյդ Ին Արմենիա» ՀԿ-ի նախագահն է, նշեց, որ առաջիկա ծրագրերի հետ կապված քննարկումներ են ընթանում։
«Մեր տեսլականը միտված է ապագային և այդ ապագան կերտելուն ուղղված առաջին քայլերից մեկը հենց այս համագործակցությունն է։ Զարգացած երկրները գնում են այդ ճանապարհով, Հայաստանը նույնպես պետք է հետ չմնա։ Դուբայի Սիլիկոնային Օազիսի հետ կապված արդեն կան հստակ ծրագրեր և երկու երկրները պատրաստակամ են այդ համագործակցությունը զարգացնելու հարցում»,- ասաց «Մեյդ Ին Արմենիա» ՀԿ-ի նախագահն Աշոտ Գրիգորյանը։
Դուբայի Սիլիկոնային Օազիսի գլխավոր տնօրեն Հանս Հենրիկ Քրիստենսենը ընդգծեց, որ ընկերությունը շահագրգված է, որպեսզի հայկական ՏՏ կազմակերպությունները մասնաճյուղեր բացեն Դուբայում և հակառակը՝ շեշտելով, որ Հայաստանի մակրոտնտեսական ոլորտը մեծ հնարավորություններ ունի։
Մամուլ
Օրվա լուսանկար
