Փոխարժեք
  • USD - 390.33 +0.77
  • EUR - 443.14 -1
  • RUB - 4.73 +0.02
  • USD - 390.33 +0.77
Եղանակ
Երևան 9oC

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/14/2025 14:57
test
03/28/2025 14:03
terdgbhtrdetfbh
03/28/2025 12:54
sgvsdfvg
03/28/2025 11:05
wegerg
03/27/2025 17:44
dsagvsdgv
03/24/2025 17:40
կկկկ
02/10/2025 15:36
ererererer
02/10/2025 15:08
tyjyukmuyhg
01/21/2025 15:39
յուքջյուկյուկ
11/27/2024 08:06
հհհ

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2022-12-20 13:34:23

Սույն թվականի դեկտեմբերի 12–ին՝ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ իբր բնապահպաններ ու բնապահպանական նպատակով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, դա Արցախն Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։ Այդ ճանապարհը փակելու հետևանքով ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Նույն օրը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ադրբեջանական կողմի քայլը որակեց սադրիչ գործողություն և Բաքվի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորում։

Արցախի Ազգային ժողովը հայտարարեց, որ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով արգելափակել են Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը`նոյեմբերի 9(10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին:

Մեկ օր անց Արցախի խորհրդարանը բարձրաձայնել է Արցախի բնակչության հումանիտար աղետի սպառնալիքի մասին։

Բնապահպանական նպատակով քողարկված իր ծրագրերն իրականացող Ադրբեջանը ճանապարհը փակելու երկրորդ օրը դադարեցրել էր նաև գազամատակարարումը, որը որևէ առնչություն չունի անգամ իր շինծու նպատակի հետ։ Դա խոչընդոտ հանդիսացավ դպրոցականների և ուսանողների կրթության իրավունքն իրացնելու համար․ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունը սնուցող միակ գազատարի աշխատանքը խափանելու պատճառով դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կդադարեցվեն այն ուսումնական հաստատությունների պարապմունքները, որոնք ջեռուցվում են գազով։ Գազամատակարարումը վերականգնվեց միայն դեկտեմբերի 16–ին, դեկտեմբերի 19-ից վերսկսվեցին պարապմունքները բոլոր այն կրթական հաստատություններում, որտեղ ուսումնական գործընթացը դադարեցվել էր։  

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները:

Դեկտեմբերի 20–ի դրությամբ՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր:  

Միջազգային կառույցների հորդորիներին Ադրբեջանն ականջալուր չի եղել, Լաչինի միջանցքը շարունակում է փակ պահել՝ այդպիսով հումանիտար աղետի առաջ կանգնելու վտանգ ստեղծելով աշխարհից կտրված և 21–րդ դարում շրջափակման մեջ գտնվող 120000 քաղաքացու համար, կոպտորեն խախտելով մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Արցախի արտաքին գերատեսչությունը շարունակում է դիմել միջազգային կառույցներին, որ ճնշեն անմարդկային քայլեր անող Ադրբեջանին և պաշտպանված լինեն արցախցիների իրավունքները։

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

04/14/2025 14:57
test
03/28/2025 11:05
wegerg