Փոխարժեք
  • USD - 390.33 +0.77
  • EUR - 443.14 -1
  • RUB - 4.73 +0.02
  • USD - 390.33 +0.77
Եղանակ
Երևան 11oC

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/14/2025 14:57
test
03/28/2025 14:03
terdgbhtrdetfbh
03/28/2025 12:54
sgvsdfvg
03/28/2025 11:05
wegerg
03/27/2025 17:44
dsagvsdgv
03/24/2025 17:40
կկկկ
02/10/2025 15:36
ererererer
02/10/2025 15:08
tyjyukmuyhg
01/21/2025 15:39
յուքջյուկյուկ
11/27/2024 08:06
հհհ

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2023-02-21 09:53:52

02/21/2023 09:53

Seaside Startup Summit Holidays Vizag India 2023-ի փակման արարողության ժամանակ Triple S Ventures վենչուրային Ֆոնդը հայտարարեց 2023-ի իր առաջին ներդրման մասին, որը կատարվել է Docus-ի՝ մասնակից ստարտափներից մեկի մեջ: Docus-ը տրամադրում է հեռաբժշկության առաջին հարթակը, որտեղ զարգացող երկրների բժիշկները համագործակցում են հարյուրավոր լավագույն բժշկական փորձագետների հետ ԱՄՆ-ից և Եվրոպայից՝ հիվանդներին հնարավորինս լավագույն օգնություն ցուցաբերելու համար:

Առավել ծանր հիվանդները մտահոգված են իրենց ախտորոշման և բուժման պլանի համար և հաճախ ձգտում են երկրորդ կարծիք ստանալ: Սա հիմնավոր մտահոգություն է՝ հաշվի առնելով, որ սխալ ախտորոշումը համարվում է մահվան 3-րդ ամենատարածված պատճառներից, իսկ վիրահատությունների 30%-ն իրականում ավելորդ են:

Docus-ը նորարարական հարթակ է, որը հնարավորություն է տալիս հիվանդներին և խնամակալներին օգտվել լավագույն բժշկական օգնությունից՝ երկու առաջատար բժիշկների համագործակցության միջոցով՝ մեկ տեղական և մեկ միջազգային՝ մեծացնելով ճշգրիտ ախտորոշում և բուժում ստանալու հնարավորությունները:

Ներկայումս Docus-ը կենտրոնացած է Հնդկաստանի շուկայի վրա: Docus-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբերտ Սարգսյանը բացատրում է. «Մենք այժմ կենտրոնանում ենք Հնդկաստանի առողջապահության ոլորտի վրա, քանի որ ապագան հասկացող շատ հնդիկ բժիշկներ բաց են համագործակցելու ԱՄՆ և Եվրոպայի բժիշկների հետ։ Ավելին, որպես երկրորդ լեզու նրանք խոսում են անգլերեն»:

Վենչուրային ֆոնդի կառավարիչ գործընկեր Ավագ Սիմոնյանն իր հայտարարության մեջ ասաց. «Ես վստահ եմ, որ Docus-ի և Triple S-ի համագործակցությունը թույլ կտա ստարտափին արագ ընդլայնվել հնդկական շուկայում»: Պարոն Սիմոնյանը նաև հավելեց. «Մենք կարծում ենք, որ սա նախադեպ կլինի հնդկական շուկայում հայկական ստարտափների հաջողության համար»։

Triple S VC-ն նոր ֆոնդ է, որը հիմնարդվել է 2022թ Արթուր Ջանիբեկյանի, Հակոբ Հակոբյանի և Ավագ Սիմոնյանի կողմից ու թիրախավորում է սկզբնական փուլերում գտնվող ստարտափներին: 

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

04/14/2025 14:57
test
03/28/2025 11:05
wegerg