Փոխարժեք
  • USD - 390.33 +0.77
  • EUR - 443.14 -1
  • RUB - 4.73 +0.02
  • USD - 390.33 +0.77
Եղանակ
Երևան 11oC

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/14/2025 14:57
test
03/28/2025 14:03
terdgbhtrdetfbh
03/28/2025 12:54
sgvsdfvg
03/28/2025 11:05
wegerg
03/27/2025 17:44
dsagvsdgv
03/24/2025 17:40
կկկկ
02/10/2025 15:36
ererererer
02/10/2025 15:08
tyjyukmuyhg
01/21/2025 15:39
յուքջյուկյուկ
11/27/2024 08:06
հհհ

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2023-08-01 13:29:05

08/01/2023 13:29

Այսօր «Յուքոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անձամբ էր հետևում Հայաստան ժամանած Ժամանակակից ՏՀՏ արտադրանքի, լուծումների, ծրագրային ապահովման և ծառայությունների մատակարարման համաշխարհային գիգանտներից մեկի՝ Ericsson ընկերության սարքավորումների բեռնաթափման ընթացքին։ Դեռ օրեր առաջ կայացած մամլո ասուլիսի ընթացքում գլխավոր տնօրենը շեշտել է, որ «Յուքոմ» ՓԲԸ 5-ամյա ռազմավարության հենասյուներից է Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը և որ Ucom-ն արդեն իսկ մեկնարկել է շարժական ցանցի արդիականացման աշխատանքները՝ դարձնելով այն 5G անցմանը պատրաստ և գործակցելով ոլորտի համաշխարհային առաջատարների հետ։

Բնութագրությունը հասանալի չէ 

«Նախօրոք տեղեկացրել ենք, որ սկսել ենք ցանցի վերազինման, զարգացման, արդիականացման և ընդլայնման աշխատանքները, որոնք բաղկացած են մի քանի փուլերից։ Առաջին փուլի առաջին մասի սարքավորումներն արդեն ժամանել են, դրանք հիմա բեռնաթափում ենք, իսկ պահեստից հետո դրանք տեղադրվելու են տարբեր կայաններում։ Ուզում եմ կրկին հիշեցնել մեր բաժանորդներին, որ մի փոքր համբերություն է անհրաժեշտ, որովհետև բավականին ծավալուն աշխատանք ենք իրականացնելու ցանցում, որի ընթացքում ընդհատումներ կամ որակի անկում կարող է նկատվել, բայց վերջում մենք շարժական կապի ցանցի հիանալի որակ ենք ունենալու և հիանալի փորձառություն կապահովենք մեր աննման և սիրելի բաժանորդների համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Հիշեցնենք, որ ի լրումն ցանցի արդիականացմանը, իր մի շարք ծառայությունների նորացման համար Ucom-ը նաև կփոխարինի հին սերնդի տեխնոլոգիական հարթակները և լուծումներն առավել առաջադեմ ու նորարար տարբերակներով։

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

04/14/2025 14:57
test
03/28/2025 11:05
wegerg