Փոխարժեք
  • USD - 390.33 +0.77
  • EUR - 443.14 -1
  • RUB - 4.73 +0.02
  • USD - 390.33 +0.77
Եղանակ
Երևան 4oC

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/14/2025 14:57
test
03/28/2025 14:03
terdgbhtrdetfbh
03/28/2025 12:54
sgvsdfvg
03/28/2025 11:05
wegerg
03/27/2025 17:44
dsagvsdgv
03/24/2025 17:40
կկկկ
02/10/2025 15:36
ererererer
02/10/2025 15:08
tyjyukmuyhg
01/21/2025 15:39
յուքջյուկյուկ
11/27/2024 08:06
հհհ

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2023-11-23 09:51:56

Նոյեմբերի սկզբին Tert.am-ը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հերթական ընդլայնումն ազդել է նաև գործարար Գլեբ Տրոցենկոյի վրա։

Հայտնի է, որ Տրոցենկոների ընտանիքին է պատկանում GeoProMining հանքարդյունաբերական ընկերությունը, որը միավորում է տարբեր հանքարդյունաբերական ակտիվներ, այդ թվում՝ ոսկու, պղնձի և մոլիբդենի արդյունահանումը Հայաստանում և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Ըստ լրատվամիջոցների՝  Ռոման Տրոցենկոն ԶՄՊԿ-ի իր բաժնետոմսերը հանձնել էր որդուն, և 2022 թվականի ապրիլից հենց նա է հանդիսանում ԶՄՊԿ-ի հիմնական շահառուներից մեկը։

Սա ենթադրում է, որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կարող են տարածվել  ԶՄՊԿ-ի վրա։

Այս հարցով մեկնաբանություն ստանալու նպատակով Tert.am-ը դիմել էր ԶՄՊԿ-ին։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն այսօր հայտարարություն է տարածել․

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն»), սույնով հայտնում է, որ ոչ Ընկերությունը, ոչ Ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում  և Ընկերության նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց:

Նախկինում Ընկերության իրական շահառու պարոն Գլեբ Տրոցենկոն այլևս չի հանդիսանում իրական շահառու՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին Ընկերությունում իր անուղղակի ամբողջ բաժնեմասի օտարման հետևանքով: Ներկայում պարոն Տրոցենկոյի և Ընկերության միջև որևէ հարաբերություն առկա չէ:

Ընկերության իրական շահառուների մասին ամփոփ տեղեկատվությունը հասանելի է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://www.e-register.am/.../09d58b41-5083-4abd-86c6....

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հավատարիմ է մնում թափանցիկ կորպորատիվ կառավարման իր հանձնառությանը, և օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրական շահառուների մասին հայտարարագրերի հրապարակումը ընդգծում է ընկերության շարունակական ջանքերը՝ ապահովելու գործարար վարքագծի ամենաբարձր չափանիշները»։

Չնայած ընկերությունը պնդում է, որ իրենք պատժամիջոցային որևէ ցանկում չկան և պատժամիջոցի ենթակա չեն, սակայն ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ ԶՊՄԿ բաժնետերերի ցանկում ներառված է Տրոցենկոների հետ բիզնես առումով փոխկապակցված Սվետլանա Երշովան։ Նա Տրոցենկոների կորպորացիաներում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել և զբաղեցնում։ Նախկինում Երշովան AEON կորպորացիայի  փոխնախագահն էր։ Կորպորացիայի սեփականատերը Ռոման Տրոցենկոն է։

Ավելի ուշ Երշովան Տրոցենկոյի անվան հետ կապվող «Պրոֆի» ընկերության 99.01 տոկոսի բաժնետերն է դառնում,  այս ընկերության ՌԴ մի քանի քաղաքներում օդանավակայաններ է շահագործում։

Ամերիկյան համապատասխան կառույցները վերը նշված փաստերը կարող են դիտարկել, որպես Տրոցենկոների պատժամիջոցները շրջանցելու փորձ։

Tert.am-ը կրկին դիմելու է ԶՊՄԿ՝ պարզաբանումներ ստանալու համար։

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

04/14/2025 14:57
test
03/28/2025 11:05
wegerg