Փոխարժեք
  • USD - 390.33 +0.77
  • EUR - 443.14 -1
  • RUB - 4.73 +0.02
  • USD - 390.33 +0.77
Եղանակ
Երևան 4oC

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/14/2025 14:57
test
03/28/2025 14:03
terdgbhtrdetfbh
03/28/2025 12:54
sgvsdfvg
03/28/2025 11:05
wegerg
03/27/2025 17:44
dsagvsdgv
03/24/2025 17:40
կկկկ
02/10/2025 15:36
ererererer
02/10/2025 15:08
tyjyukmuyhg
01/21/2025 15:39
յուքջյուկյուկ
11/27/2024 08:06
հհհ

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2024-01-10 07:25:31

Երկարաժամկետ վարկի շրջանակներում առաջնահերթությունը կտրվի կանանց առաջխաղացմանը բիզնեսում

Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) վերահաստատում է իր հանձնառությունը խթանելու Հայաստանի տնտեսական զարգացումը` 5 մլն ԱՄՆ դոլարի չափով առաջնային վարկ տրամադրելով իր երկարամյա գործընկեր ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին: Այս նոր վարկային գործիքի նպատակն է բարելավել ֆինանսավորման հասանելիությունը միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), հատկապես կանանց պատկանող կամ նրանց կողմից ղեկավարվող ՄՓՄՁ-ների համար և խթանել Հայաստանում բիզնեսի մրցունակության և ներառականության աճը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՓՄՁ ոլորտի առաջատար ֆինանսավորող կառույց է, որը մեծ փորձ է կուտակել կանանց ֆինանսավորման բնագավառում: EFSE-ի ներդրումն ավելի կամրապնդի Բանկի նվիրվածությունը կանանց պատկանող կամ նրանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին աջակցելու և սոցիալ-տնտեսական հզորացմանն ու ներառմանը նպաստելու գործին:

«Մեզ համար պատիվ է շարունակել մեր ուղին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ` մեր վստահելի գործընկերոջ հետ, որը կիսում է տնտեսական զարգացման խթանման մեր տեսլականը: 5 միլիոն ԱՄՆ դոլարի այս ներդրումը վկայում է ՄՓՄՁ-ներին, մասնավորապես կանանց պատկանող կամ նրանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին աջակցելու և Հայաստանի տնտեսական լանդշաֆտի վրա նշանակալի ազդեցություն ունենալու մեր համատեղ հանձնառության մասին», - ասել է EFSE-ի տարածաշրջանային տնօրեն Օքսանա Բինզարուն:

«Այս ռազմավարական գործընկերությունն արտացոլում է երկրի տնտեսական առաջընթացը խթանելու և միկրո, փոքր ու միջին ձեռնարկություններին հզորացնելու մեր հանձնառությունը: ՄՓՄՁ-ները կենսական դեր են կատարում նորարարության խթանման, աշխատատեղերի ստեղծման և ընդհանուր տնտեսական կայունության ապահովման գործում: Վստահ ենք, որ ֆինանսավորման ոլորտում Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի ունեցած փորձի և մեր բանկի լայնածավալ ցանցի և ռեսուրսների շնորհիվ այս համագործակցությունն էական ազդեցություն կունենա Հայաստանի բիզնես միջավայրի ձևավորման վրա»,- իր խոսքը եզրափակել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի վարչության նախագահ Մհեր Անանյանը։

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

04/14/2025 14:57
test
03/28/2025 11:05
wegerg