Փոխարժեք
  • USD - 389.56 -0.57
  • EUR - 444.14 -3.92
  • RUB - 4.71 -0.09
  • USD - 389.56 -0.57
Եղանակ
Երևան 13oC

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/14/2025 14:57
test
03/28/2025 14:03
terdgbhtrdetfbh
03/28/2025 12:54
sgvsdfvg
03/28/2025 11:05
wegerg
03/27/2025 17:44
dsagvsdgv
03/24/2025 17:40
կկկկ
02/10/2025 15:36
ererererer
02/10/2025 15:08
tyjyukmuyhg
01/21/2025 15:39
յուքջյուկյուկ
11/27/2024 08:06
հհհ

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2024-03-12 09:49:46

03/12/2024 09:49
Թեժ Թեմաներ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան հատել Առաջնության կեսը։ Առաջնության ավարտին կա 12 տուր, սակայն արդեն նշմարվում է, որ չեմպիոնական պայքարը թեժ է լինելու մինչև մրցաշրջանի վերջնամասը։ Այս տարի չեմպիոնական պայքարին է միացել նաև Երևանի «Նոան», որն ընթացիկ առաջնությանը ներկայացել էր ամբողջովին նոր կազմով։ 24 տուրից հետո աղյուսակը 52 միավորով գլխավորում է «Փյունիկը»։ Նույնքան միավորով երկրորդ տեղում «Նոան» է։   Ակումբի նպատակների,  հայկական ֆուտբոլի խնդիրների ու այլ թեմաների մասին Tert.am-ը զրուցել է ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի հետ։ 

-Պարոն Վարդանյան, ինչպե՞ս որոշեցիք մուտք գործել հայկական ֆուտբոլ։

Ես, որպես գործարար, միշտ դիտարկում եմ գեներացված ռեսուրսը կարևոր արժեքի ստեղծմանն ուղղելու տարբերակները՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերով, բարեգործությամբ, եկեղեցաշինությամբ, կրթական ծրագրերով։ Այս համատեքստում մշտապես ցանկացել եմ ինչ-որ կերպ նպաստել հայկական սպորտի զարգացմանը։ Ֆուտբոլն ինձ համար դեռ վաղ տարիքից եղել է շատ հետաքրքիր՝ ադրենալին, արագություն, անկանխատեսելիություն։ Իսկ հայկական ֆուտբոլի զարգացումը ես միշտ դիտարկել եմ որպես համընդհանուր կարևոր առաքելություն։ Վերջին տարիներին ես և թիմս ուսումնասիրում էինք, թե ինչ գործիքակազմով կարելի է նպաստել մանկապատանեկան ֆուտբոլի, ակումբային ֆուտբոլի և, ընդհանուր առմամբ, այս մարզաձևի զարգացմանը Հայաստանում։ Այս մասին շատ ենք զրուցել նաև մեր բրենդ ամբասադոր Լուիշ Ֆիգուի հետ, քննարկել մեր տեսակետները, նա ևս  ինձ մոտիվացրել է իմ ներդրումն ունենալ ֆուտբոլում, աջակցել շատ արժեքավոր խորհուրդներով և կապերով։

Արդյունքում, «Նոա» ակումբը  դարձավ այն մեկնակետը, որից սկսում են մեր ջանքերը՝ դեպի հայկական ֆուտբոլի գերազանցություն։ 

-Ո՞րն է ձեր ֆուտբոլային նպատակը։

Մեր նպատակն  է Հայաստանում ֆուտբոլը դնել ամուր և ինստիտուցիոնալ  հիմքերի վրա՝ հասցնելով այնպիսի մակարդակի, որ այն դառնա ազգային ինքնության անբաժանելի մաս, հպարտության աղբյուր և գերազանցության ուղի:  Մեր նպատակներն ու ֆուտբոլային երազանքները միայն «Նոայի» հետ չեն կապված։ Իմ երազանքը հայկական ֆուտբոլի երկարաժամկետ զարգացումն է,  իսկ դրան հասնելու համար մենք դեռ շատ երկար ճանապարհ ունենք և ռազմավարական հսկայական աշխատանք։ Իհարկե, ակումբի առջև դրված են ամենաբարձր նպատակները, բայց առաջնահերթ  մենք շեշտը դնում ենք ֆուտբոլ մարզաձևի վրա, իսկ դրա հիմքում՝ մանկապատանեկան ֆուտբոլն է։ Այս առումով «Նոայի» ակադեմիան մեզ համար գերակա ուղղություններից է։ Կարևոր է պատանի ֆուտբոլիստների հետ ճիշտ աշխատանք տանել, զարգացնել անհրաժեշտ հմտություններ ու հետամուտ լինել ներուժի ճիշտ իրացմանը։

-Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, կարծես, բոլորն են կարևորում, բայց ի՞նչ գործուն քայլեր են արվում այս ուղղությամբ

Մենք մեր ակադեմիայի զարգացման հետ կապված մեծ պլաններ ունենք. այն պետք է դառնա բարձրակարգ հայ ֆուտբոլիստների դարբնոցը, որտեղ կծնվեն Հայաստանի ազգային հավաքականի աստղերը։ Ինչպես ասացի, մեր երազանքները նեղ ակումբային չեն, այլև հանգում են արդյունքում մեր ազգային հավաքականի դերի և որակի բարձրացմանը։ Մեր ակադեմիան պետք է դառնա միջազգային հաբ, ուր կձգտեն ընդունվել ու կրթվել ոչ միայն հայ երեխաները, այլև օտարազգի տաղանդները։

Մեր ակադեմիայում երիտասարդ տաղանդները պետք է գտնեն հնարավոր ամենանպաստավոր միջավայրը՝ կենտրոնանալու բացառապես իրենց հմտությունների զարգացման վրա։ 

Այս առումով ուրախ եմ առաջին անգամ հայտարարել, որ «Նոա» ակումբը բացառիկ համագործակցություն է սկսել միջազգային պրոֆեսիոնալ մարզչական թիմի հետ, որն արդեն Հայաստանում է։ Լուիշ Ֆիգուի հետ մենք ընտրել ենք մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման, սքաութինգի, հավաքագրման, ֆուտբոլում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման լավագույն մասնագետներին և հրավիրել ենք Հայաստան։ Նրանք աշխատել են այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Լուիշ Ֆիգուն,  Ռիկարդո Կուարեժման, Կրիշտիանո Ռոնալդուն, Ժոաո Կանսելուն, Ռաֆայել Լեաուն, Նունու Մենդեշը և այլք։ Նրանց հետ միասին փորձելու ենք մշակել զարգացման ռազմավարություն և գործուն քայլերով առաջ շարժվել։ Վստահ եմ, որ այս համագործակցության պտուղները շատ շուտով զգալու է հայկական ֆուտբոլը։ Բնութագրությունը հասանալի չէ

-Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների մեծ խնդիր կա, ինչպե՞ս եք պատրաստվում լրացնել այս բացը։  

Այո, ենթակառուցվածքները շարունակում են մնալ մեր ֆուտբոլի հիմնական խոչընդոտներից մեկը. լավագույն տաղանդներին էլ համապատասխան միջավայր է պետք, ճիշտ ենթակառուցվածքներ և տաղանդի իրացման հնարավորություններ։ Այս առումով ևս ես մեծ պլաններ ու երազանքներ ունեմ։

Փոքր-ինչ բացելով փակագծերը պլանների մասին՝ նշեմ, որ ինտենսիվ աշխատանքներ ենք տանում միջազգային բարձր չափանիշներին համապատասխան և նորագույն տեխնոլոգիաներով հագեցած մարզական համալիրի ստեղծման ուղղությամբ։ Այս աշխատանքներում մենք համագործակցում  ենք միջազգային բարձրակարգ խորհրդատուների հետ, որոնք ներգրավված են աշխարհում ստեղծվող լավագույն ենթակառուցվածքների նախագծման և իրականացման գործում։

Համալիրը պարունակելու է FIFA սերտիֆիկացում ունեցող դաշտեր մարզումների համար, կամպուս ՆՈԱ 1 թիմի համար, որի նախագծման և շինարարության բոլոր փուլերում առաջնորդվելու ենք աշխարհի առաջատար ակումբների փորձով և միջազգային առաջատար մասնագետների գիտելիքով, նույն չափորոշիչներին համապատասխան ակադեմիա երիտասարդ սերնդի համար և ի վերջո UEFA-ի այնպիսի կատեգորիայի մարզադաշտ, որը մեզ թույլ կտա Հայաստանում հյուրընկալել UEFA-ի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղերը։ 

Մենք թիմով վերջերս Կատարում էինք՝ ուսումնասիրելու լավագույն փորձն ու Աշխարհի առաջնության համար ստեղծված արդի ենթակառուցվածքները։ Այնտեղից վերադարձանք կարևոր գիտելիքով և կապերով, որը ծառայեցնելու ենք մեր համալիրի կայացմանը։

-Թիմն այժմ մարզվում է Էջմիածնի ակադեմիայում։ Ինչպիսի՞ն են այնտեղ պայմանները։

Էջմիածնում գործող մեր համալիրում մենք այս պահին իրականացնում ենք լայնածավալ աշխատանքներ։ Հենց այս պահին ակտիվ փուլում են միջազգային չափանիշներին համապատասխան 2 դաշտերի մշակման և շինարարության աշխատանքները։Ցավոք, հայկական ֆուտբոլում այս բազային անհրաժեշտությունները դեռ սաղմնային փուլում են, և կարիք կա սկսել այս կետից։ Մինչև տարվա վերջ «Նոան» կունենա FIFA սերտիֆիկացված խաղադաշտերով համալիր` արհեստական և բնական 4 խոտածածկով։

Մենք փորձում ենք  լավագույն պայմաններն ապահովել մեր մարզիկների համար, որ նրանք կենտրոնանան բացառապես խաղային արդյունքի և մարզավիճակի վրա։ Մենք ավարտել ենք մեր թիմի հանդերձասրահի նորոգման աշխատանքները, որը մեր երկրում նախադեպը չունեցող ինտերիեր և հարմարություններ ունի։ Սրանք մանրուքներ չեն՝ այստեղից է սկսում մարզիկի նախատրամադրվածությունը։ Ինչպես արդեն նշեցի, միջավայրն անչափ կարևոր է։

Մեր ակադեմիայում մենք մեկտեղելու ենք աշխարհի առաջատար փորձը, գիտելիքը և տեխնոլոգիաները՝ բացահայտելու և հղկելու լավագույն տաղանդները, զարգացնելու և գերազանցության հասցնելու մարզական պրոֆեսիոնալիզմը և սերմանելու բազմակողմանի գիտելիք ու հաղթական մտածելակերպ։Բնութագրությունը հասանալի չէ

-Ընթացիկ առաջնության ավարտին դեռ երկար ժամանակ կա։ Այս պահին չեմպիոնության համար պայքարում ձեր գլխավոր մրցակիցները «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» են։ Ինչպես եք գնահատում ձեր չեմպիոնության շանսերը։ 

- Նախ ուզում եմ շնորհակալությունս հայտնել մեր բոլոր հայկական ակումբների սեփականատերերին և ղեկավարներին. ես նրանց մեծ մասին անձամբ չեմ ճանաչում, բայց վստահաբար կարող եմ ասել, որ նրանք բոլորը նվիրյալներ են։ Հայկական ֆուտբոլն այն ոլորտը չէ, որը կարող ես դիտարկել որպես բիզնես ուղղություն կամ զուտ շահույթ հետապնդես։ Այստեղ մեծ նվիրում և հավատ է պետք, և ես ուրախ եմ, որ կան այդպիսի նվիրյալներ։  Մենք պետք է առաջ շարժվենք բոլորիս ջանքերն ու ռեսուրսները համախմբելով։ 

Ինչ վերաբերում է Պրեմիեր Լիգային, իհարկե, մեր նպատակը բացառապես չեմպիոնությունն է։ Ամենևին էլ չթերագնահատելով մյուս թիմերին՝ հավատում եմ, որ այս տարի կկարողանանք հասնել մեր նպատակներին, իսկ դրանից հետո նաև պատվով հանդես գալ եվրագավաթային մրցաշարերում։ Ակումբային մեր երկարաժամկետ նպատակները շաղկապված են հայկական ֆուտբոլի հաղթական ճանապարհի հետ։ Ես անձամբ հավատում եմ հայկական ֆուտբոլի ապագային, և թե՛ ես, թե՛ իմ թիմն անելու է առավելագույնը մեր երկրի անունը համաշխարհային ֆուտբոլի քարտեզի վրա դնելու համար։ 

Երազենք այն օրվա մասին, երբ Հայաստանը միջազգային չափանիշներով գերժամանակակից մարզադաշտում կհյուրընկալի UEFA խմբային մրցաշարի խաղ՝ հայ և եվրոպացի հազարավոր երկրպագուներով, բազմաթիվ հավատարմագրված լրատվամիջոցներով, և իհարկե, կտոնի հայկական ակումբի հաղթանակը։ Ես ինքս ոչ միայն երազում եմ այդ օրվա մասին, այլև հստակ տեսնելով վերջնանպատակը՝ քայլում եմ այդ ուղղությամբ։ 

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

04/14/2025 14:57
test
03/28/2025 11:05
wegerg