Փոխարժեք
  • USD - 390.33 +0.77
  • EUR - 443.14 -1
  • RUB - 4.73 +0.02
  • USD - 390.33 +0.77
Եղանակ
Երևան 4oC

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/14/2025 14:57
test
03/28/2025 14:03
terdgbhtrdetfbh
03/28/2025 12:54
sgvsdfvg
03/28/2025 11:05
wegerg
03/27/2025 17:44
dsagvsdgv
03/24/2025 17:40
կկկկ
02/10/2025 15:36
ererererer
02/10/2025 15:08
tyjyukmuyhg
01/21/2025 15:39
յուքջյուկյուկ
11/27/2024 08:06
հհհ

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2024-05-23 11:15:06

05/23/2024 11:15

Գոյություն ունեն ախտանշաններ, որոնք կարող են ի հայտ գալ աղիների քաղցկեղի ախտորոշումից տարիներ առաջ։ Այս մասին Daily Mail-ի հետ զրույցում ասել է ամերիկացի ուռուցքաբան Քիմմի Նգը՝ մանրամասնելով, որ խոսքը կղանքի մեջ արյան առկայության, բնականոն դեֆեկացիայի փոփոխության ու որովայնի ցավի մասին է։

Բժշկի խոսքով, վերջին տասնամյակների ընթացքում աղեստամոքսային տրակտի օնկոլոգիական հիվանդությունների դեպքերի թիվը երիտասարդների շրջանում կտրուկ աճել է։ Ընդ որում, հիվանդությունը հանդիպում է ոչ միայն վնասակար սովորություններ ունեցող մարդկանց շրջանում, այլ նաև նրանց մոտ, ովքեր շատ են սպորտով զբաղվում, առողջ սննդակարգով են սնվում և չունեն քաղցկեղի զարգացման գենետիկ նախատրամադրվածություն։

Մասնագետն ընդգծում է, որ հիվանդացության աճի հնարավոր պատճառները կարող են լինել անառողջ սնունդը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը պլաստիկով և հակաբիոտիկների օգտագործումը: Նրա խոսքով՝ աղիների քաղցկեղի դեպքում կա երեք հիմնական ախտանշան, որոնք ի հայտ են գալիս ախտորոշումից տարիներ առաջ, և դրանք են կղանքում արյան առկայությունը, աղիների բնականոն աշխատանքի փոփոխությունները և որովայնի ցավը: Ավելի քիչ ակնհայտ ախտանշան է քաշի անբացատրելի կորուստը:

Բացի այդ, իր գիտական գործունեության ընթացքում ուռուցքաբանը նաև նկատել է, որ քաղցկեղի զարգացման հավանականության վրա կարող է ազդել վիտամին D-ի դեֆիցիտը։ Ինչպես պարզաբանում է բժիշկը, արյան մեջ այս տարրի բարձր մակարդակը կապված է աղիների քաղցկեղով հիվանդների ողջ մնալու ավելի բարձր հավանականության հետ, հատկապես, եթե խոսքը հիվանդության երրորդ ու չորրորդ փուլերի մասին է։

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

04/14/2025 14:57
test
03/28/2025 11:05
wegerg