Փոխարժեք
  • USD - 389.56 -0.57
  • EUR - 444.14 -3.92
  • RUB - 4.71 -0.09
  • USD - 389.56 -0.57
Եղանակ
Երևան 13oC

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/14/2025 14:57
test
03/28/2025 14:03
terdgbhtrdetfbh
03/28/2025 12:54
sgvsdfvg
03/28/2025 11:05
wegerg
03/27/2025 17:44
dsagvsdgv
03/24/2025 17:40
կկկկ
02/10/2025 15:36
ererererer
02/10/2025 15:08
tyjyukmuyhg
01/21/2025 15:39
յուքջյուկյուկ
11/27/2024 08:06
հհհ

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2024-07-01 05:38:16

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքը, մրցակից Դոնալդ Թրամփի հետ անհաջող բանավեճից հետո,  հանդիպել է Քեմփ Դեյվիդում գտնվող նախագահական նստավայրում։ CNN-ի աղբյուրների համաձայն՝ հարազատները «միանշանակ աջակցություն» են հայտնել գործող նախագահին՝ շարունակելու մասնակցել նախագահական ընտրություններին։

Ինչպես հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ CNN-ը, ընտանիքի կարծիքը Բայդենի համար շատ կարևոր է, նույնիսկ ավելի շատ, քան նրա մերձավոր խորհրդականների շրջապատի դիրքորոշումը։

Ընտանեկան խորհրդին մասնակցել են առաջին տիկին Ջիլ Բայդենը, որդին՝ Հանթեր Բայդենը, և թոռները։ Ընտանիքը հիասթափություն է հայտնել այն թիմից, որը նախագահին նախապատրաստել էր բանավեճի և դրանում Բայդենի ձախողումից հետո քննարկել խորհրդականների հնարավոր պաշտոնանկությունները։

CNN-ը հիշեցնում է, որ ընտանեկան խորհուրդը տեղի է ունեցել ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կոչերի ֆոնին։ Ընտանիքի կարծիքը կարող է փոխվել, եթե իրավիճակը վատթարանա կամ եթե նախագահը համոզվի, որ մրցապայքարից իր հեռանալը դեմոկրատներին կօգնի հաղթել աշնանը կայանալիք ընտրություններում:

Բայդենի և Թրամփի հեռուստաբանավեճից հետո քննարկումներ են սկսվել դեմոկրատ թեկնածուին փոխարինելու հնարավորության շուրջ։ Միաժամանակ քննարկվում է այն հարցը, թե արդյոք Դեմոկրատական կուսակցությունը կկարողանա՞ այլ թեկնածու առաջադրել օգոստոսին կայանալիք համագումարից առաջ կամ դրա ընթացքում։

The New York Times թերթի խմբագրությունը կոչ է արել Բայդենին հրաժարվել ընտրարշավին հետագա մասնակցությունից և տեղը զիջել ավելի «եռանդուն» թեկնածուին։

Մինչդեռ բարձրաստիճան դեմոկրատները հրապարակավ հայտարարել են, որ սատարում են 81-ամյա Բայդենին և պայքարելու են նրա հաղթանակի համար։ Նրա շտաբի պաշտոնական ներկայացուցիչները նույնպես հայտարարել են, որ նախագահը մտադիր չէ դուրս գալ պայքարից։

Ինքը՝ Բայդենը, խոստովանել է, որ լավ հանդես չի եկել բանավեճում, սակայն հասկացրել է, որ մտադիր չէ դուրս գալ նախագահական մրցապայքարից։

«Ես գիտեմ, որ այլևս երիտասարդ չեմ: Գիտեմ, որ նախկինի պես հեշտ չեմ քայլում, նախկինի պես պարզ չեմ խոսում, նախկինի պես լավ չեմ բանավիճում, բայց գիտեմ, թե ինչպես պետք է ասել ճշմարտությունը», - ասել է նա աջակիցներին Հյուսիսային Կարոլինայում քարոզարշավի ժամանակ:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

04/14/2025 14:57
test
03/28/2025 11:05
wegerg