Փոխարժեք
  • USD - 389.56 -0.57
  • EUR - 444.14 -3.92
  • RUB - 4.71 -0.09
  • USD - 389.56 -0.57
Եղանակ
Երևան 13oC

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/14/2025 14:57
test
03/28/2025 14:03
terdgbhtrdetfbh
03/28/2025 12:54
sgvsdfvg
03/28/2025 11:05
wegerg
03/27/2025 17:44
dsagvsdgv
03/24/2025 17:40
կկկկ
02/10/2025 15:36
ererererer
02/10/2025 15:08
tyjyukmuyhg
01/21/2025 15:39
յուքջյուկյուկ
11/27/2024 08:06
հհհ

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2024-07-29 10:28:09

07/29/2024 10:28

Հնարավո՞ր է արդյոք Հայաստանից դուրս գտնվելով՝ կատարել ու ստանալ զանգեր,  ուղարկել ու ստանալ SMS հաղորդագրություններ միևնույն սակագներով, ինչ Հայաստանում  գտնվելիս: Այո՛, հնարավոր է: Դրա համար ընդամենը պետք է, որ արտերկրում գտնվելիս հեռախոսը միացված լինի ցանկացած Wi-Fi ցանցի:

Wi-Fi Calling. Այս ծառայությունը հասանելի է միայն Viva-ի բաժանորդներին: Այսինքն՝ Viva-ի բաժանորդներն Wi-Fi ցանցի միջոցով զանգ կատարելու, ստանալու, SMS ուղարկելու ու ստանալու բացառիկ հնարավորություն ունեն: Ընդ որում՝ բոլոր զանգերի ու SMS-ների համար կիրառվում են ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագները և ծառայությունների ներառումները: Ծառայության ակտիվացումն անվճար է:

Ի դեպ՝ Wi-Fi Calling-ի օգնությամբ Սփյուռքի մեր հայրենակիցները նույնպես կարող են մշտապես մնալ կապի մեջ Հայաստանի հետ՝ զանգեր կատարել ու զանգեր ստանալ, ստանալ և ուղարկել SMS-ներ նույն սակագնով, ինչ Հայաստանում գտնվելիս՝ մշտապես օգտագործելով իրենց հայկական համարը:

Այժմ տեսնենք, թե որքանո՞վ է կարևոր Wi-Fi ցանցի միջոցով զանգեր կատարելու/ստանալու ֆունկցիան

Wi-Fi Calling-ի միջոցով զանգեր ստացողի համար կարևոր չէ, թե որտեղ է գտնվում` արտերկրո՞ւմ, թե՞ Հայաստանում: Ընդամենը պետք է, որ Viva-ի բաժանորդը սմարթֆոնի կարգավորումներում ակտիվացնի Wi-Fi Calling-ը և  միանա որևիցե Wi-Fi ցանցի, որպեսզի կարողանա կատարել կամ ստանալ զանգեր, ուղարկել ու ստանալ SMS հաղորդագրություններ: Արդեն անցյալում են այնքան ծանոթ՝ «Արագ ասեմ, որ շատ գումար չգնա» կամ «Սպասիր՝ մեսենջերով զանգահարեմ, հանգիստ խոսենք» արտահայտությունները: Ինչպես Հայաստանում գտնվելու դեպքում՝ Wi-Fi Calling-ի միջոցով արտասահմանում գտնվելիս ստացվող մուտքային զանգերն ու SMS հաղորդագրություններն անվճար են:

Իսկ որքանո՞վ է կարևոր Wi-Fi ցանցի միջոցով SMS ուղարկելու/ստանալու ֆունկցիան

Ենթադրենք՝ Դուք գտնվում եք արտերկրում և անհրաժեշտ է կատարել բանկային գործարք կամ վճարում կամ առցանց խանութներում հայտնվել են «թեժ» առաջարկներ, և գնելու համար Ձեզանից պահանջվելու է կարճ հաղորդագրության միջոցով հաստատում։ Ձեզ դրա համար անհրաժեշտ կլինի ընդամենը Wi-Fi ցանց, որի միջոցով առանց լրացուցիչ վճարների կստանաք անհրաժեշտ կարճ հաղորդագրությունը։ Ահա այն դեպքերից մի քանիսը, երբ Ձեզ անհրաժեշտ կլինի Wi-Fi Calling-ի միջոցով SMS ստանալու և ուղարկելու հնարավորությունը.

  • քարտային/բանկային գործարքի վերաբերյալ ցանկացած SMS ծանուցում,
  • վարկի հերթական մարման ժամկետի վերաբերյալ SMS ծանուցում,
  • SMS հաղորդագրությունների հասանելիություն՝ արտերկրում ռոումինգ չունենալու դեպքում,
  • գործնական SMS հաղորդագրություն ստանալու հնարավորություն, և այլն:

Wi-Fi Calling ծառայությունից օգտվելու՝ զանգեր կատարելու/ստանալու, SMS ստանալու/ուղարկելու  համար, անհրաժեշտ է ունենալ Wi-Fi Calling ֆունկցիայով հեռախոս:

Հեռախոսի կարգավորումներում անհրաժեշտ է ակտիվացնել Wi-Fi Calling-ը և միացնել ցանկացած Wi-Fi ցանցի: Ցանկալի է նախապես միացնել «Ինքնաթիռի ռեժիմ»-ը (Airplane/Flight mode). 

«Առաջին հայացքից՝ զանգերր կատարելու ու ստանալու, SMS հաղորդագրություն ուղարկելու ու ստանալու հնարավորությունը՝ Wi-Fi Calling ծառայության շրջանակում, թվում է ոչ այնքան կարևոր: Սակայն, երբ թվարկում ենք այն հնարավորությունները, որ ընձեռում է այս ծառայությունը, պարզ է դառնում, որ բացի գնային առավելությունից, այն է՝ խոսում եք հենց Ձեր համարից ու նույն սակագնով, ինչ Հայաստանում, Wi-Fi Calling-ը նաև գործնական առավելություններ ունի: Wi-Fi Calling-ի շնորհիվ նաև ստանում ու կատարում եք զանգեր, ստանում ու ուղարկում եք SMS հաղորդագրություններ` կապի մեջ մնալով աշխատավայրի, գործընկերների հետ, և ընդհանրապես՝ բոլոր այն մարդկանց հետ, որոնք սովորաբար Ձեզ հետ կապ են հաստատում՝ զանգահարելով Ձեր բջջային հեռախոսահամարին: Դուք նաև ծանուցումներ եք ստանում բանկային և քարտային գործարքների վերաբերյալ: Բոլորը չէ, որ գիտեն, որ արտերկրում եք, բոլորը չէ, որ կկարողանան կամ կցանկանան Ձեզ հետ կապվել մեսինջերներով: Wi-Fi Calling-ն անհրաժեշտություն է, եթե Դուք չեք ակտիվացրել ռոումինգը: Ի հավելում՝ Wi-Fi Calling-ից նաև կարող են օգտվել արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները՝ Viva-ի իրենց համարով հայրենիքի հետ մշտական կապ ունենալով», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Երեք հիշեցում.

  1. Արտերկրում Wi-Fi Calling-ից օգտվելիս՝ գործում են նույն սակագները, ինչ Հայաստանում գտնվելիս,
  2. Wi-Fi Calling ծառայությունը հասանելի է բացառապես Viva-ի բաժանորդներին:
  3. Ամենակարևորը. ծառայության ակտիվացումն անվճար է:

Wi-Fi Calling ու VoLTE ծառայությունների օգտատերերի ընդհանուր քանակը հատել է 1 միլիոնի սահմանը:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

04/14/2025 14:57
test
03/28/2025 11:05
wegerg