Փոխարժեք
  • USD - 389.56 -0.57
  • EUR - 444.14 -3.92
  • RUB - 4.71 -0.09
  • USD - 389.56 -0.57
Եղանակ
Երևան 13oC

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/14/2025 14:57
test
03/28/2025 14:03
terdgbhtrdetfbh
03/28/2025 12:54
sgvsdfvg
03/28/2025 11:05
wegerg
03/27/2025 17:44
dsagvsdgv
03/24/2025 17:40
կկկկ
02/10/2025 15:36
ererererer
02/10/2025 15:08
tyjyukmuyhg
01/21/2025 15:39
յուքջյուկյուկ
11/27/2024 08:06
հհհ

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry.2024-08-30 10:55:37

08/30/2024 10:55

Կայացած որևիցե ընկերությունում աշխատանք գտնելը, այն էլ՝ ուսանողի համար, այնքան էլ հեշտ գործ չէ: Եթե անգամ առկա են տեսական գիտելիքներ և բարձր առաջադիմություն, գործատուի համար դա դեռևս բավարար չէ: Բացակայում են պրակտիկ գիտելիքներն ու հմտությունները: Իսկ բուհական դիպլոմն ու որակավորումն անհրաժեշտ, բայց բավարար պայման չեն՝ մասնագիտական ոլորտում աշխատանք գտնելու համար:

Հենց այս խնդիրը լուծելուն է միտված «Viva University» կրթական ծրագիրը. արդեն 9 տարի անընդմեջ՝ Viva-ն իրականացնում է ծրագիր՝ ուսանողներին սովորեցնելով բիզնեսի կառավարման նախնական գիտելիքներ, հաճախորդի հետ հաղորդակցվելու, նրա կարիքներն ու ցանկությունները հասկանալու ու առաջարկ ներկայացնելու հմտություններ, ինչպես նաև՝ աշխատավայրում շփվելու և հարաբերություններ կառուցելու համար անհրաժեշտ փորձ փոխանցելով: Ուսանողները ստանում են մասնագիտական գիտելիքներ՝ հեռահաղորդակցային ընկերության գործունեության տարբեր ոլորտներում, ինչպես նաև տիրապետում են գործիքների՝ աշխատաշուկայում իրենց ներկայացնելու, հետագայում իրենց տեղը գտնելու հարցում: «Viva University» կրթական ծրագրի մասնակիցները վճարվում են պրակտիկայի ընթացքում:

Վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտներում ներգրավված 37 ուսանողների հերթական խումբը Viva-ի սպասարկման տարբեր, այդ թվում՝ մարզային կենտրոններում, ծանոթացել է գործընկերային հաղորդակցման հմտություններին, բացահայտել միջֆունկցիոնալ հարաբերությունների ու թիմային աշխատանքի կարևորությունը: Ծրագրի մասնակիցներին աջակցել են ընկերության փորձառու մասնագետները: Ուսանողների հերթական խումբը նույնպես հաջողությամբ ավարտել է «Viva University» կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Ուսանողների անցած ճանապարհն ու ստացած փորձառությունը փաստող ավարտական հավաստագրերը նրանց առավելություն կտան աշխատաշուկա մտնելիս:

«Հաջողելու ճանապարհը պետք է սկսել կրթվելով, փորձ ու արդյունավետ հաղորդակցման հմտություններ ձեռք բերելով: Ծրագրի ընթացքում դուք ավելի հստակ եք պատկերացրել աշխատակից-հաճախորդ, աշխատակից-գործընկեր և աշխատակից-ղեկավար հարաբերություններն ու ձեռք բերել դրանք բարձր մակարդակի պահելու հմտություններ: Viva-ն ձեզ փոխանցել է տարիների փորձառություն, արժեհամակարգ, ապրանքատեսակներն ու ծառայություններն ըստ կարիքների առաջարկելու կարողություն, և արդյունավետ հաղորդակցմանն առնչվող գիտելիք: Այն, ինչ ստացել եք այստեղ, կօգնի ավելի հստակ պատկերացնել աշխատաշուկան, լինել պահանջված մասնագետ և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ձգտե՛ք կիրառել ու կատարելագործել ձեր ստացած գիտելիքները»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ծրագրի շրջանավարտները մասնակցել են նաև «Դեպի աշխատաշուկա» դասընթացին, որի ընթացքում ծանոթացել են ռեզյումե կազմելու, հարցազրույցի պատրաստվելու և հաջողելու գաղտնիքներին: Ի դեպ, խումբը հաջողությամբ է կատարել նաև իր առջև դրված մեկ այլ հանձնարարություն. «Արհեստական բանականությունը հեռահաղորդակցության մեջ» թեմայով փորձնական հետազոտություն է անցկացրել և ներկայացրել դրա արդյունքները:

Գործունեության հիմնական ուղղություններին զուգահեռ՝ հեռահաղորդակցության շուկայում առաջատարի դիրք զբաղեցնող ընկերությունը պատասխանատու մոտեցում է դրսևորում երկրի և հասարակության նկատմամբ: Ինը տարվա կտրվածքով նախագծի շրջանավարտներից 112-ը համալրել են Viva-ի աշխատակիցների շարքերը: Երկամսյա դասընթացներն իրականացվել են Viva-ի՝ բաժանորդների սպասարկման և մարդկային ռեսուրսների վարչությունների համատեղ ջանքերով:

Viva. 19 տարի՝ քո շուրջը

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

04/14/2025 14:57
test
03/28/2025 11:05
wegerg