Փոխարժեք
  • USD - 389.56 -0.57
  • EUR - 444.14 -3.92
  • RUB - 4.71 -0.09
  • USD - 389.56 -0.57
Եղանակ
Երևան 13oC

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/14/2025 14:57
test
03/28/2025 14:03
terdgbhtrdetfbh
03/28/2025 12:54
sgvsdfvg
03/28/2025 11:05
wegerg
03/27/2025 17:44
dsagvsdgv
03/24/2025 17:40
կկկկ
02/10/2025 15:36
ererererer
02/10/2025 15:08
tyjyukmuyhg
01/21/2025 15:39
յուքջյուկյուկ
11/27/2024 08:06
հհհ

Զորակոչը շարունակում է ՀՀ-ի մարտահրավերներից մեկը մնալ. զավակին հրաժարեցնում են քաղաքացիությունից, որ բանակում չծառայի. Սուրեն Պապիկյան (Տեսանյութ)

11/13/2024 16:06
Քաղաքական

2025 թվականի պետական բյուջեից ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 664 միլիարդ 653 միլիոն 454 հազար դրամ, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Գայթակղությունը մեծ է համեմատական տանել նախորդ տարիների պաշտպանական բյուջեների ու 2025 թվականի միջև, բայց ես հիմա այդ դաշտ չեմ մտնի, կխնդրեմ ցուցանիշներին ինքներդ հետևեք ու դատողություններ անեք»,- ասաց նա:

Նախարարի խոսքով` ՀՀ զինված ուժերում արմատական բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով մշակվել ու Անվտանգության խորհրդի որոշմամբ հավանության է արժանացել «Բանակի կերպափոխման հայեցակարգ»-ը:

Հայեցակարգը բաղկացած է հետևյալ բաժիններից` անցում արհեստավարժ բանակի, այստեղ խոսք է գնում նաև պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի մասին, Զինված ուժերի կազմակերպական ու հաստիքային կառուցվածքի բարելավում, որը ենթադրում է սպայական ու պայմանագրային զինծառայողների աշխատավարձի բարելավման ծրագիր, և այլն:

Սուրեն Պապիկյանն ասաց, թե առանցքային է մնում ՀՀ զինված ուժերը կիրթ ու բանիմաց կադրերով համալրելու քաղաքականությունը:

Պաշտպանության նախարարի խոսքով` պարտադիր ժամկետային զինծառայությունը շարունակելու է Հայաստանում գոյություն ունենալ, որը հանդիսանալու է ռեսուրս, որպեսզի համալրվեն պրոֆեսիոնալ բանակի շարքերը:

«Մեզ համար էական է, որ պրոֆեսիոնալ բանակի զինծառայողները ստանան նորմալ բավարարում, բացարձակ սուտ է, որ աշխատավարձ չենք բարձրացնում, աշխատավարձը բարձրացվել է, ավելին ասեմ` ատեստավորված զինծառայողները ստանում են 123 հազար հավելավճարից մինչև 470 հազար դրամ հավելավճար»,- ասաց Պապիկյանը:

Նա նշեց՝ կարևոր է, որ ԶՈՒ-ի բաղկացուցիչ դառնան նաև իգական սեռի ներկայացուցիչները` որպես պրոֆեսիոնալ զինվորներ:

Անդրադառնալով զորակոչին` Պաշտպանության նախարարն ասաց, որ զորակոչը շարունակում է Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներից մեկը հանդիսանալ:

«Մենք սրա մասին պետք է խոսենք բարձրաձայն: Մի երևույթ կա, երբ ՀՀ քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որ Զինված ուժերում չծառայի: Ես կարծում եմ, որ մենք  պետք է որոշակի լյուստրացիայի ենթարկենք մեր շրջապատին: Ես դիմել եմ վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում: Իմ կարծիքով`  պետական պաշտոնյան պետք է իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլև իր հարազատի, իր մերձավորների զավակները հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Նա նշեց, որ այս երևույթի հետ կապված կարող է ցավալի ցուցանիշներ բերել:

«Բայց մենք բարոյական հենքի վրա պետք է ինքներս մեզ հետ առերեսվենք ու այս վատ տենդենցի դեմը վերջապես առնենք: Այս երևույթը նոր չէ, չգիտեմ՝ քանի տարվա պատմություն ու խորք ունի, բայց սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել»,- ասաց նա:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

04/14/2025 14:57
test
03/28/2025 11:05
wegerg