Փոխարժեք
  • USD - 389.56 -0.57
  • EUR - 444.14 -3.92
  • RUB - 4.71 -0.09
  • USD - 389.56 -0.57
Եղանակ
Երևան 13oC

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/14/2025 14:57
test
03/28/2025 14:03
terdgbhtrdetfbh
03/28/2025 12:54
sgvsdfvg
03/28/2025 11:05
wegerg
03/27/2025 17:44
dsagvsdgv
03/24/2025 17:40
կկկկ
02/10/2025 15:36
ererererer
02/10/2025 15:08
tyjyukmuyhg
01/21/2025 15:39
յուքջյուկյուկ
11/27/2024 08:06
հհհ

Սարիկ Մինասյանը Արման Սահակյանի նվերն է ՔՊ-ին՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի դիմաց. Սուրեն Սուրենյանց

«Ինչ-որ սկզբունքներ կան, որոնց շուրջ ընդդիմադիրները պետք է գան հայտարարի, որպեսզի թույլ չտան, որ Գյումրում ՔՊ-ն հաղթի»,-hրավիրված ասուլիս-քննարկմանն ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Նա նշեց, որ  ասուլիսին մասնակցելու հրավեր է ուղարկել շատ ընդդիմադիր ուժերի, բայց ԱՄՆ-ից արձագանքել է միայն Վարդան Ղուկասյանը։

«Այն ինչ տեղի ունեցով Գյումրիում, ոչ թե ժողովրդավարության դրսևորում էր, այլ ժողովրդավարության գռեհիկ շահագործում»,-ասաց Սուրենյանցը՝ անդրադառնալով ՔՊ-ի իրականացրած նախնական քվեարկությանը, հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ սկսել է միջազգային գաղաքագիտական տերմինի՝ «Փրայմերիզ»-ը վարկաբեկել։

Սուրենյանցը բացատրեց, որ «Փրայմերիզ»-ը ամերիկյան քաղաքական մշակույթի բաղադրիչ է և ԱՄՆ օրենսդրությունն հենց դրան է հարմարեցված և նահանգներում նախնական ընտրություններ են իրականացվում, որպեսզի որոշվի զույգ կուսակցությունների թեկնածուները։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում կատարվող «Փրայմերիզ»-ի ժամանակ չեն գնում ընտրողների մոտ, այլ ընտրողներն են մոտենում կուսակցությունների գրասենյակ, իսկ Փաշինայանն այլ բան որոշեց։

«Նիկոլ Փաշինյանը որոշեց գյումրեցիների դռնեդուռն ընկնել, ուզում էր իր ֆավորիտ Կարեն Սարուխանյանին հանել ասպարեզից, բայց քանի որ, ինչպես իրեն է բնորոշ, չուզեց պատասխանատվությունը ստանձնել, որոշեց խաղեր տալով անել»,-ասաց Սուրենյանցը և նկատեց, որ գյումրեցիներն էլ ցուցակից ընտրել են անկուսակցական։

Նրա խոսքով՝ Գյումրիում ՔՊ-ն ունի առավելագույնը 15-20 % ձայն, և որպեսզի ՔՊ-ն իրավիճակը հաղթահարի, Նիկոլ Փաշինյանը լուծում է գտել՝  Սարիկ Մինասյան։

«Սարիկ Մինասյանի խաղի մեջ մտնելը կապված է ուրիշ բանի հետ։ Նիկոլ Փաշինյանը փորձում է ստանալ նախկինների օրոք հաջող գործարարություն արած, բայց ներկա պահին շատ հաջող ադապտացված «Շիրակ» Ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանի աջակցությունը։ Իրականում Սարիկ Մինասյանը Արման Սահակյանի նվերն է ՔՊ-ին»,- ասաց Սուրենյանցը և նշեց, որ դրա դիմաց Սահակյանին խոստացել են ՀՖՖ նախագահի պաշտոնը։

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

04/14/2025 14:57
test
03/28/2025 11:05
wegerg