ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շարունակ համեմատում-համադրում եմ Մինսկի խմբի ողջ բանակցային գործընթացը՝ Վիլսոնի իրավարար վճռի հետ

Այսօր մեզ պատուհասած ամենասարսափելի բանն այն է, որ Հայաստանից, Արցախից և հայությունից խոսում է մեկը, որն այն միակն է, ով պիտի մղոններով հեռու լիներ Հայաստանից, Արցախից և հայությունից։
Նախօրեին նա նորից հանդգնեց խոսել ի վնաս Հայաստանի և հայության, ի նպաստ և ի շահ մեր թշնամու՝ ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու մասին։
Ի դեպ, ոչ միայն ՀՀ Սահմանադրության հանդեպ է ոտնձգությունների պատրաստ սույնը։
Ազարբայջան սարքովի պետության ղեկավարի կամոք Մինսկի խումբը լիկվիդացնելու գործին անձամբ լծված Փաշինյանն այսօր պատրաստ է հանուն թուրքազարբայջանական տանդեմի՝ զրոյացնել նաև բանակցային գործընթացում ՀՀ նախագահների ներդրումը։
Հարց է ծագում, իսկ գուցե արդեն մյուս կողմերի հետ տանդեմը պայմանավորվե՞լ է ամբողջ փաստաթղթերը ոչ ևս անելու համատեքստում։ Անշուշտ, դժվար է այս առումով կանխատեսումներ անել։ Սակայն, մեկ բան հստակ է՝ Հայաստանի, Արցախի և հայության հանդեպ ավելի վատ ու վատթար քայլեր՝ քան փաշինյանականն է, չի եղել։
4173222
Վերջերս շարունակ մտովի համեմատում-համադրում եմ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած ողջ բանակցային գործընթացը՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի հետ։
Միթե՞ համեմատելի չեն։ Ի դեպ, որքան էլ որ այն այսօր շատերն ընդամենը թուղթ են համարում, այնուհանդերձ, այս փաստաթուղթը կա, գոյություն ունի և ԱՄն՝ միմյանց հերթագայող նախագահները նրա տեղը գիտեն։ Գիտեն և սրբորեն պահպանում են՝ որպես նախագահի կողմից կատարած կարևոր պատմական քայլ, վճիռ․․․
Չէ՞ որ Վիլսոնի իրավարար վճիռն այսօր աշխարհով մեկ հայտնի փաստ է, որի տակ բազմաթիվ երկրներ են ստորագրել։ Իսկ պատմության անիվը չի՞ կարող մի օր շրջվել դեպի մեզ։
Եվ ուրեմն՝ ի՞նչ պակաս փաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ողջ բանակցային պրոցեսը, որ մեր օրերում փաստագրել է Արցախի բանակցային ողջ գործընթացը՝ անդամ երկրների ստորագրություններով, որ ամրագրում է, կապարակնքում փաստը, թե՝ ով ինչ քայլերով և ինչպես է պատկերացրել Արցախյան խնդրի լուծումը, սկսած՝ ՀՀ երեք նախագահներից՝ մինչև վարչապետի աթոռն զբաղեցնող նիկոլփաշինյանական աղետաբեր շրջան․․․
Եվ ավարտած՝ անդամ երկրների ներկայացուցիչների ստորագրություններով։ Այն փաստով, որ ալիևն էր ասում-արձանագրում՝ փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Արցախը։
Մենք ամենաթույլ դիրքերից ենք հանդես գալիս և տապալել ենք դիվանագիտությունը. Խաչիկյան
Արցախը ճանաչելու վերաբերյալ փաստագրումներն է ուզում տանդենը վերացնել սույնի ձեռամբ։
Հ.Գ. Լուսանկարում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտում հանդիպում են Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ։ Լուանկարում պատկերված անձանցից երկուսը՝ Բ. Սահակյանն ու Դավիթ Բաբայանը գերեվարված են ու գտնվում Բաքվի բանտում։
Մենք ամենաթույլ դիրքերից ենք հանդես գալիս և տապալել ենք դիվանագիտությունը. Խաչիկյան
Մամուլ
Օրվա լուսանկար
